Վենգերը՝ Անգլիայի հավաքականը գլխավորելու մասին, «Արսենալը» քայլեր է ձեռնարկում

15:40   29 սեպտեմբերի, 2016

Լոնդոնի «Արսենալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը Չեմպիոնների լիգայի երկրորդ տուրում շվեյցարական «Բազելի» նկատմամբ 2:0 հաշվով հաղթանակից հետո անդրադարձել է նաեւ Անգլիայի հավաքականը գլխավորելու մասին լուրերին:

«Կարծում եմ՝ ցուցադրեցինք որակյալ խաղ եւ տարանք հարմարավետ հաղթանակ: Ցավալի է միայն, որ խփեցինք քիչ գոլեր, թեեւ հրաշալի ֆուտբոլ խաղացինք: Պետք է պահպանենք աշխատելու ցանկությունը եւ չբավարարվենք ձեռք բերածով: Մենք դեռ ոչինչ չենք հաղթել:

Ինչ վերաբերում է Անգլիայի հավաքականը գլխավորելուն, ապա ես 100 տոկոսով կենտրոնացած եմ «Արսենալում» աշխատանքի վրա: Այս ակումբը միշտ առաջնահերթ է լինելու ինձ համար: Դա չի փոխվի»,- Վենգերի խոսքը մեջբերում է BBC Sport-ը:

Mirror-ը գրում է, որ Անգլիայի հավաքականը գլխավորելու մասին լուրերից հետո «Արսենալի» ղեկավարությունը մտադիր է նոր՝ 2 տարվա պայմանագիր առաջարկել ֆրանսիացի մասնագետին: Վենգերի գործող պայմանագիրն ավարտվում է 2017-ի ամռանը:

Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնը թափուր է դարձել Սեմ Էլարդայսի հեռացումից հետո: Անգլիացի 61-ամյա մասնագետը կասկածվում էր կոռուպցիայի մեջ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։