Անչելոտի. Չափազանց դանդաղ էինք խաղում

15:08   29 սեպտեմբերի, 2016

Մյունխենի «Բավարիան» գլխավորող իտալացի մասնագետ Կարլո Անչելոտին անդրադարձել է Մադրիդի «Աթլետիկոյից» կրած պարտությանը Չեմպիոնների լիգայի երկրորդ տուրում:

«Ինչպես սպասում էինք, ստացվեց բարդ հանդիպում: Կարող էինք խաղալ ավելի լավ, բայց շատ էինք գնդակ կորցնում: Հետո մրցակիցը գոլ խփեց, իսկ մենք փորձում էինք վերադառնալ խաղ, սակայն չափազանց դանդաղ էինք խաղում: Չեմ կարծում, որ շատ պահեր ունեցանք հաշիվը հավասարեցնելու համար:

Պարտվելը միշտ տխուր է: Պետք է վերլուծենք այս խաղը եւ հասկանանք, թե ինչն ենք սխալ արել: Պետք է առաջ շարժվել, հիմա մրցաշրջանի մեկնարկն է: «Աթլետիկոն» շատ լավ թիմ է, որի դեմ խաղալը բարդ է, հատկապես՝ դրսում»,- Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչի խոսքը մեջբերում է Bild-ը:

Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում մյունխենցիները Բունդեսլիգայում 5 խաղում տարել են 5 հաղթանակ՝ խփելով 21 գոլ եւ անառիկ պահելով սեփական դարպասը: Իտալացի մասնագետի գլխավորությամբ «Բավարիան» լավագույն մեկնարկն է գրանցել ակումբի պատմության մեջ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։