Մոուրինյո. Իբրահիմովիչն ու Մարտիալը կխաղան «Զարյայի» դեմ

00:02   29 սեպտեմբերի, 2016

Շվեդ Զլատան Իբրահիմովիչն ու ֆրանսիացի Անտոնի Մարտիալը կմասնակցեն ուկրաինական «Զարյայի» դեմ Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի երկրորդ տուրի խաղին: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտնել է «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն:

Ավելի վաղ նշվել էր, որ Իբրահիմովիչը հանգստանալու հնարավորություն է ստացել, սակայն Մոուրինյոն հերքել է այդ լուրը: Մարտիալը վնասվածքի պատճառով բաց էր թողել «Լեսթեր Սիթիի» դեմ Անգլիայի առաջնության նախորդ տուրի հանդիպումը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 29-ին Մանչեսթերի «Օլդ Տրաֆորդ» ստադիոնում կայանալիք հանդիպումը բաց կթողնի Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը մասնակցել է անգլիական թիմի հերթական մարզմանը: Մոուրինյոն նշել է, որ հայ ֆուտբոլիստը լիարժեք պատրաստ չէ:

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Զարյա» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:05-ին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։