Ջեսի Լինգարդ. Զլատան Իբրահիմովիչն արդեն «Մանչեսթեր Յունայթեդի» առաջատարն է

22:50   28 սեպտեմբերի, 2016

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ջեսի Լինգարդի կարծիքով, անգլիական թիմի նորեկ Զլատան Իբրահիմովիչն արդեն առաջատար է ակումբում:

«Իբրահիմովիչն արդեն մեր թիմի առաջատարն է, հատկապես, երբ ավագը չի լինում խաղադաշտում: Նա զբաղեցրել է իր տեղը եւ թիմին տանում է առաջ: Երիտասարդ խաղացողները շատ են հարգում նրան: Փորձառուները նույնպես հաշվի են առնում նրա կարծիքը»,- Ջեսի Լինգարդի խոսքը մեջբերում է mirror-ը:

Հիշեցնենք, որ 34-ամյա շվեդ հարձակվողը այս ամռանն է մեկ տարվա պայմանագիր կնքել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ:  



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։