Զիդան. Բարդ է ընդունել այս արդյունքը, Կեյլոր Նավասից գոհ եմ

10:41   28 սեպտեմբերի, 2016

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է Դորտմունդի «Բորուսիայի» հետ ոչ ոքին Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի երկրորդ տուրի խաղում:

«Բարդ է ընդունել այս արդյունքը՝ հաշվի առնելով, որ մենք ավելիին էինք արժանի: Ընդհանուր առմամբ, սա վատ արդյունք չէ: Կարծում եմ՝ առաջին խաղակեսը մեզ համար չստացվեց: Գիտեինք, որ Դորտմունդում բարդ է լինելու, այդ պատճառով հպարտ եմ այս թիմով: Ցավալի է միայն այն, որ գոլ բաց թողեցինք վերջնամասում:

Կարծում եմ, որ Կեյլոր Նավասը շատ լավ խաղաց: Նա անցկացրեց հաջող հանդիպում: Նավասը բացակայում էր 4 ամիս եւ պետք է մասնակցեր այսպիսի բարդ հանդիպման: Ինչ վերաբերում է առաջին գոլին, ապա նրա բախտը պարզապես չբերեց: Նման բան պատահում է, եւ ես գոհ եմ նրանից»,- մարզիչի խոսքը մեջբերում է AS-ը:

Հիշեցնենք, որ Դորտմունդում կայացած խաղում Արքայական ակումբը 2 անգամ առաջ անցավ հաշվի մեջ, սակայն գրանցվեց 2:2 հաշիվը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։