Վիդիչը նշել է «Մանչեսթեր Յունայթեդի» ամենազարմանալի ամառային տրանսֆերը

00:40   27 սեպտեմբերի, 2016

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան, սերբ Նեմանյա Վիդիչն անգլիական թիմի ամենազարմանալի ամառային տրանսֆեր է որակել կոտդիվուարցի պաշտպան Էրիկ Բայիի տեղափոխությունը:

«Հաճելի է լսել, որ Բայիին համեմատում են ինձ հետ: Եթե Էրիկը շարունակի նույն ոգով, ապա նրան սպասվում է հաջող կարիերա «Մանչեսթեր Յունայթեդում»: Նա կարող է դառնալ մեծ ֆուտբոլիստ: Այդ տրանսֆերն ամենազարմանալին էր այս ամռանը»,- Վիդիչի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:

Հիշեցնենք, որ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Մանչեսթեր Յունայթեդը» ձեռք է բերել նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբային եւ շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։