Իվան Յագանն աչքի է ընել Բեն Յագանի թիմի դեմ խաղում

21:10   26 սեպտեմբերի, 2016

Ֆուտբոլի Բելգիայի երկրորդ դիվիզիոնի առաջնության 7-րդ տուրում «Սերկլ Բրյուգեն» տնային խաղում 2:4 հաշվով պարտվել է «Լյովենին»:

Դաշտի տերերի երկու գոլերից մեկը 52-րդ րոպեին խփել է հայկական ծագումով 26-ամյա կիսապաշտպան Իվան Յագանը, որը 5-րդ գոլն է գրանցել ընթացիկ առաջնությունում: Նա փոխարինվել է 76-րդ րոպեին:

«Լյովենի» պահեստայինների թվում եղել է հայկական ծագումով 21-ամյա կիսապաշտպան Բեն Յագանը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։