«Ուրարտուի» հաղթանակը Թբիլիսիում

17:43   26 սեպտեմբերի, 2016

Թբիլիսիում մարզումային հավաք անցկացնող Երեւանի «Ուրարտու» բասկետբոլային թիմը ստուգողական խաղում մրցել է «Սուխումիի» հետ: Տիգրան Գյոկչյանի գլխավորած թիմը հաղթանակ է տարել 111:86 հաշվով: Հայկական թիմի կազմում ամենաարդյունավետը եղել է Արիզոնա Ռեյդը, որը վաստակել է 25 միավոր: 19 միավորով երկրորդը Արթուր Խաչատուրյանն է: Հավաքին մասնակցում է 14 խաղացող:

«Ուրարտուն» նախապատրաստվում է Ռուսաստանի Սուպերլիգա1-ի առաջնությանը: Թբիլիսիում հայկական թիմի մասնակցությամբ նախատեսված է եւս երեք ստուգողական հանդիպում:

«Ուրարտուն» Հայաստան կվերադառնա հոկտեմբերի 2-ին, իսկ հոկտեմբերի 6-ին առաջին հանդիպումը կանցկացնի Ռուսաստանի Սուպերլիգա-1-ում` հյուրընկալելով «Ռյազանին»:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։