Ռոնալդուն անպարկեշտ արտահայտություններ է արել փոխարինվելուց հետո

11:20   26 սեպտեմբերի, 2016

Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուին դուր չի եկել, որ թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն իրեն փոխարինել է «Լաս Պալմասի» դեմ իսպանական Պրիմերայի 6-րդ տուրի խաղում, հայտնում է Marca-ն։

Խաղադաշտից հեռանալիս Պորտուգալիայի հավաքականի ավագը չի թաքցրել իր դժգոհությունը, իսկ պահեստայինների նստարանին մի քանի անպարկեշտ արտահայտություններ է արել։ Իսպանական մամուլը ենթադրում է, որ այդ բառերն ուղղված են եղել Զիդանին։

Ֆրանսիացի մասնագետը հետխաղյա ասուլիսում հայտնել էր, որ փոխարինել է Ռոնալդուին, քանի որ պորտուգալացի հարձակվողին հանգիստ է հարկավոր։ «Լաս Պալմասի» դեմ խաղում «Ռեալը» հաղթանակը բաց էր թողել վերջնամասում՝ 2։2։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։