Բունդեսլիգա. «Շալկեի» պատմական հակառեկորդը

22:18   25 սեպտեմբերի, 2016

«Շալկեն» իր պատմության մեջ առաջին անգամ պարտվել է Գերմանիայի առաջնության առաջին հինգ տուրերում: Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Շալկեն» մրցակցի խաղադաշտում 1:2 հաշվով պարտվել է «Հոֆենհայմին»:

Մինչեւ այս «Շալկեի» վատագույն արդյունքը եղել էր չորս անընդմեջ պարտությունն առաջին չորս տուրերում: Այդ հակառեկորդը գրանցվել է Ֆելիքս Մագատի գլխավորությամբ 2010-2011 թվականների մրցաշրջանում:

Գերմանիայի առաջնությունների պատմության մեջ «Շալկեն» 10-րդ թիմն է, որը տանուլ է տալիս առաջին հինգ տուրերում: Հաջորդ տուրում Վայնցիրլի գլխավորած թիմը կխաղա Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հետ, որն անցած առաջնության մեկնարկում էր հինգ անընդմեջ պարտություն կրել: Բունդեսլիգայում դեռ ոչ մի թիմ չի կրել վեց անընդմեջ պարտություն: «Շալկեն» միակ թիմն է ընթացիկ առաջնությունում, որը միավոր դեռ չի վաստակել:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։