Գվարդիոլա. Վաղ է խոսել «Մանչեսթեր Սիթիի» գերիշխանության մասին

12:25   25 սեպտեմբերի, 2016

Անգլիայի առաջնության վեց խաղում վեց հաղթանակ տարած «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան վաղ է համարում խոսել իր ղեկավարած գերիշխանության մասին Պրեմյեր լիգայում:

«Դեռ չեմ մտածում, թե ինչպես կավարտենք մրցաշրջանը: Ամռանն անցկացրած ստուգողական հանդիպումներից հետո խնդիր դրեցինք դուրս գալ Չեմպիոնների լիգայի խմբային փուլ: Այժմ մտածում ենք միայն հաջորդ հանդիպման մասին: Այժմ կսկսենք պատրաստվել «Սելթիկի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղին, հետո էլ «Տոտենհեմի» հետ Անգլիայի առաջնության հանդիպմանը: Մեր գերիշխանության մասին խոսելը դեռ վաղ է:

«Մանչեսթեր Յունայթեդը», «Լիվերպուլը», «Տոտենհեմը», «Չելսին», «Արսենալն» ու «էվերտոնը» շատ ուժեղ մրցակիցներ են»,- Խոսեպ Գվարդիոլայի խոսքը մեջբերում է «Մանչեսթեր Սիթիի» մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ Անգլիայի առաջնության 6-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս 3:1 հաշվով պարտության է մատնել «Սուոնսիին»:

Անգլիայի առաջնություն, 6-րդ տուր

«Սուոնսի» - «Մանչեսթեր Սիթի»՝ 1:3

Ֆերնանդո Լյորենտե, 13 – Սերխիո Ագուերո, 9, 65 (11մ), Ռահիմ Ստերլինգ, 77



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։