Ինքնագոլը 3 միավոր բերեց «Յուվենտուսին»

21:57   24 սեպտեմբերի, 2016

Իտալական A Սերիայի 5-րդ տուրի առաջին խաղում Թուրինի «Յուվենտուսը» Սիցիլիայում նվազագույն հաշվով հաղթեց «Պալերմոյին»: Հանդիպման միակ գոլը երկրորդ խաղակեսի սկզբում խփեց դաշտի տերերի պաշտպան Էդոարդո Գոլդինիգան, որը Դանի Ալվեսի հարվածից հետո գրավեց սեփական դարպասը:

«Յուվենտուսը» 15 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ մեկ միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Նապոլիից», որը 2:0 հաշվով հաղթեց «Կյեւոյին»:

Իտալիայի առաջնություն, 5-րդ տուր

«Պալերմո» - «Յուվենտուս»՝ 0:1

Էդոարդո Գոլդինիգա, 49

«Նապոլի» - «Կյեւո»՝ 2:0

Մանոլո Գաբիդինի, 24, Մարեկ Համշիկ, 39



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։