Ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն Կապանի «Գանձասարը» Եվրոպայի լիգայի 2012/2013թթ. մրցաշարում 1:3 հաշվով պարտվեց Ֆարերների «Ստրեյմուր» ակումբին:
Առաջին խաղակեսը խիստ անհաջող ստացվեց «Գանձասարի» համար: 10-րդ րոպեին ֆարերցիները 11 մետրանոց հարվածի իրավունք ստացան, որը հաջողությամբ իրացրեց Լեւի Հանսենը:
26-րդ րոպեին ֆարերցիները կրկնապատկեցին հաշիվը` աչքի ընկավ Հանս Պաուլ Սամուելսենը: 33-րդ րոպեին «Ստրեյմուրը» երկրորդ անգամ 11 մետրանոց հարված վաստակեց, որը նորից իրացրեց Լեւի Հանսենը: Առաջին խաղակեսն այդպես էլ ավարտվեց` 3:0:
Երկրորդ խաղակեսում «Գանձասարը» կարողացավ ուշքի գալ, եւ 72-րդ րոպեին Գուստավո Կորեան կրճատեց հաշվի տարբերությունը: Սակայն ավելին անել «Գանձասարին» չհաջողվեց:
«Ստրեյմուրը» հաղթեց 3:1 հաշվով, սակայն «Գանձասարը» խփած գոլի շնորհիվ պահպանեց հաջորդ փուլ դուրս գալու հնարավորությունները:
Պատասխան հանդիպումը տեղի կունենա հուլիսի 12-ին:
Եվրոպայի լիգա, որակավորման առաջին փուլ, առաջին հանդիպում
«Ստրեյմուր» - «Գանձասար»՝ 3:1
Լեւի Հանսեն, 10 (11 մ.), Հանս Պաուլ Սամուելսեն, 26, Լեւի Հանսեն, 33 (11 մ.), Գուստավո Կորեա, 72:
Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։