Կարեն Ավագյանը՝ Եվրոպայի պատանեկան չեմպիոն

12:08   16 սեպտեմբերի, 2016

Լեհաստանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանը նվաճել է երկրորդ ոսկե մեդալը:

Մինչեւ 17 տարեկանների պայքարի 85 կգ քաշային կարգում չեմպիոն է հռչակվել Կարեն Ավագյանը, որը երկամարտում հավաքել է 330 կգ (150+180): Ընդ որում՝ երկամարտում նա 24 կգ գերազանցել է երկրորդ տեղը գրաված լեհ Յակուբ Միխալսկուն:

85 կգ քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Հմայակ Հարությունյանը երկամարտի 285 կգ (130+155) արդյունքով գրավել է չորրորդ տեղը:

Ավելի վաղ Լեհաստանում Եվրոպայի պատանեկան չեմպիոն էր դարձել Կարեն Մարգարյանը, որը մինչեւ 15 տարեկանների 77 կգ քաշային կարգում գրանցել էր 280 կգ (130+150) արդյունք՝ բարելավելով իր տարիքային խմբի Եվրոպայի ռեկորդները:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։