Սպիտակ տունը պատասխանել է ՖԻԴԵ նախագահ Կիրսան Իլյումժինովին

16:08   12 սեպտեմբերի, 2016

Սպիտակ տունը պատասխանել է Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) նախագահ Կիրսան Իլյումժինովին, որը ցանկություն էր հայտնել իր համբավն ու պատիվը ամերիկյան դատարանում պաշտպանելու համար ստանալ ԱՄՆ-ի քաղաքացություն եւ նամակով դիմել էր ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային:

Իլյումժինովին Վաշինգտոնից հայտնել են, որ նամակը քննարկվում է եւ կլինի պատասխան: Այդ մասին ՖԻԴԵ նախագահը հաղորդել է interfax-in:

«Նամակում ես գրել էի, որ պատրաստ եմ իր իրավունքները պաշտպանել ամերիկյան դատարանում: Եթե անհրաժեշտ լինի դրա համար ամերիկյան քաղաքացիություն, ապա պատրաստ եմ խնդրել Օբամայի հետ հանդիպմանը»,- ասել է Իլյումժինովը:

2015թ. նոյեմբերի 25-ին ԱՄՆ-ի Ֆինանսների նախարարությունը Իլյումժինովին ընդգրկել է պատժամիջոցային ցուցակներում՝ նրան մեղադրելով Սիրիայի նախագահ Բաշար Ասադին եւ այդ երկրի կառավարության աջակցելու եւ «Իսլամական պետության» ահաբեկիչներից պաշտոնական Դամասկոսի կարիքների համար նավթ գնելու օգնության մեջ: Իլյումժինովը զրկվել է ԱՄՆ-ում պայմանագրեր եւ համաձայնագրեր կնքելու, ամերիկյան ընկերություններում 51 տոկոսից ավելի բաժնեմաս ունենալու իրավունքից: 2016թ. մայիսին Իլյումժինովը դատի է տվել ԱՄՆ-ի Ֆիննախին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։