Շաքիլ Օ՝Նիլը, Յաո Մինն ու Ալեն Այվերսոնը՝ Փառքի սրահում

10:46   9 սեպտեմբերի, 2016

ԱՄՆ-ում տեղի է ունեցել բասկետբոլային Փառքի սրահի նորեկների հանդիսավոր մեծարումը: Այս տարի Փառքի սրահում ընդգրկվել են Բասկետբոլի ազգային ասոցիացիայի աստղեր Շաքիլ Օ՝Նիլը, Յաո Մինն ու Ալեն Այվերսոնը:

Օ՝Նիլը 19 մրցաշրջան է անցկացրել NBA-ում՝ դառնալով քառակի չեմպիոն, 2000-ին ճանաչվել է մրցաշրջանի ամենաարժեքավոր խաղացող:

Այվերսոնը NBA-ում անցկացրած 14 մրցաշրջանում ամենաարժեքավոր խաղացողի կոչումը ստացել է մեկ տարի անց Օ՝Նիլից հետո:

Յաո Մինը «Հյուսթոն Ռոքեթսում» անցկացրած 9 մրցաշրջաններում 8 անգամ մասնակցել է Բոլոր աստղերի հանդիպումներին:

Փառքի սրահ է ընդգրկվել նաեւ «Չիկագոյի» նախկին սեփականատեր Ջերի Ռեյնսդորֆը, որի նախագահության տարիներին ակումբը 90-ականներին վեց անգամ հռչակվեց չեմպիոն:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։