Արսեն Բեգլարյան vs Դանիայի հավաքական

00:51   6 սեպտեմբերի, 2016

Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Արսեն Բեգլարյանը Դանիայի դեմ ֆուտբոլի աշխարհի 2018թ. առաջնության ընտրական մրցաշարի առաջին տուրի խաղում լավագույններից էր խաղադաշտում:

Կոպենհագենի «Պարկեն» ստադիոնում կայացած խաղում «Ալաշկերտի» դարպասապահը Հայաստանի թիմին բազմիցս փրկեց գոլից, իսկ 72-րդ րոպեին նաեւ հետ մղեց Լոնդոնի «Տոտենհեմի» կիսապաշտպան Կրիստիան Էրիկսենի իրացրած 11 մետրանոց հարվածը:

Տեսանյութում Արսեն Բեգլարյանի սեյվերն են դանիացիների դեմ խաղում, որում Հայաստանի հավաքականը պարտվել էր նվազագույն հաշվով:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։