Ֆորմուլա-1-ի արշավորդները պարտվել են ֆուտբոլային աստղերին (ֆոտոշարք)

19:25   2 սեպտեմբերի, 2016

Ֆորմուլա-1-ի ավտոարշավորդների ֆուտբոլային թիմը ընկերական խաղ է անցկացրել «Մոնցա» մրցուղում: Խաղը կազմակերպել էր Heineken-ը, գրում է f1i.com-ը:

Արշավորդները 10:22 հաշվով պարտվել են նախկին ֆուտբոլիստների թիմին, որի կազմում հանդես են եկել Ֆրանսիայի հավաքականի նախկին խաղացողներ Դավիդ Տրեզեգեն, Ռոբեր Պիրեսը եւ Կրիստիան Կարեմբեն, Մադրիդի «Ռեալի» նախկին պաշտպան Միչել Սալգադոն, ինչպես նաեւ «Միլանի» նախկին դարպասապահ Դիդան: Ավտոարշավորդների թիմում խաղացել են Ֆերնանդո Ալոնսոն, Դանիել Ռիկյարդոն, Մաքս Ֆերստապենը, Սերխիո Պերեսն ու Ջոլեոն Պալմերը: 40 րոպե տեւած խաղին երկրպագուները հետեւել են «Մոնցայի» գլխավոր տրիբունայից:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։