Վարուժան Սուքիասյան. Մխիթարյանի փոխարինումը չէր կարող չազդել խաղի վրա

01:02   1 սեպտեմբերի, 2016

Չեխիայի հավաքականը մոբիլ եւ արագ թիմ է, ինչին մեր շատ ֆուտբոլիստներ ուղղակի պատրաստ չէին, ասել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքական գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը, որը Չեխիայի դեմ ընկերական հանդիպման հետխաղյա ասուլիսում պատասխանել է լրագրողների հարցերին: Մլադա Բոլեսլավ քաղաքում կայացած խաղում Հայաստանի թիմը բաց էր թողել 3 անպատասխան գոլ:

Ինչպե՞ս կգնահատեք հանդիպումը:

Վատ չէինք սկսել, բայց, ինչպես տեսաք, առաջին գոլը նվեր տվեցինք, եւ դրանից հետո մեր խաղը փլուզվեց։ Առջեւում Դանիայի հետ կարեւոր հանդիպումն է, իսկ այս խաղում մենք հիմնականում փորձարկումներ էինք անում։

Ինչպե՞ս թիմի վրա անդրադարձավ Մխիթարյանի փոխարինումը։

Բնականաբար, թիմի ավագի եւ առաջատարի` խաղադաշտից դուրս գալը չէր կարող չազդել խաղի վրա։ Չեխիան մոբիլ եւ արագ թիմ է, ինչին մեր շատ ֆուտբոլիստներ ուղղակի պատրաստ չէին։ Շատ ֆուտբոլիստներ իրենց թիմերում խաղային պրակտիկա չունեն, եւ հենց այդ պատճառով մեզ համար կարեւոր էր տեսնել, թե ով ինչ վիճակում է գտնվում։

Մխիթարյանի վնասվածքը լո՞ւրջ է։

Նա հարված ստացավ ոտքին, դեռ կտեսնենք, փոխանցում է ՀՖՖ կայքը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։