Էդգար Խաչատրյանը՝ աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր

00:50   1 սեպտեմբերի, 2016

Հայաստանը ներկայացնող Էդգար Խաչատրյանը բրոնզե մեդալակիր է դարձել Ֆրանսիայի Մակոն քաղաքում ավարտված հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում:

120 կգ Խաչատրյանը պայքարը սկսել էր 1/16 եզրափակիչից, որտեղ 9:0 հաշվով հաղթել է բելառուս Պավել Ռուդակովին, իսկ հաջորդ գոտեմարտում պարտվել է Օսման Յիլդիմին: Քանի որ թուրք ըմբիշը հասել է եզրափակիչ, Էդգար Խաչատրյանը հնարավորություն է ստացել պայքարել բրոնզե մեդալի համար: Սփոփիչ գոտեմարտերում նա ուժեղ գտնվել ուկրաինացի Վասիլի Վելիչկոյից (5:0) եւ կանադացի Նոլան Տերանչիից (8:0), իսկ բրոնզե մեդալի համար պայքարում 8:2 հաշվով հաղթել է ռուսաստանցի Նիկոլայ Իզմայիլովին:

Օգոստոսի 31-ին պայքարի մեջ են մտել նաեւ 55 կգ քաշային Էդգար Թամազյանը եւ 66 կգ քաշային Մալխաս Ամոյանը, որոնք մեդալ չեն նվաճել:

Օգոստոսի 30-ին Սերգեյ Սիմոնյանը նվաճել էր 50 կգ քաշային կարգի բրոնզե մեդալը: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի թիմի կազմում Ֆրանսիայում հանդես էին եկել նաեւ Գեւորգ Խումարյանը (60 կգ) եւ Արման Բաղդասարյանը (74 կգ):

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականից աշխարհի երիտասարդական առաջնությունում մեդալների համար կպայքարեն Արման Անտոնյանը (50 կգ), Մխիթար Գրիգորյանը (55 կգ), Հարություն Բարսեղյանը (60 կգ), Հակոբ Ավետիսյանը (66 կգ), Տիգրան Մնացականյանը (74 կգ) եւ Սարգիս Հովսեփյանը (84 կգ):



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։