Սիմոն Կյաեր. Արդարացում չենք ունենա, եթե չհաղթենք Հայաստանի հավաքականին

17:28   31 օգոստոսի, 2016

Թուրքական «Ֆեներբահչեի» եւ Դանիայի ազգային հավաքականի պաշտպան Սիմոն Կյաերն անդրադարձել է Հայաստանի դեմ 2018թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի առաջին տուրի խաղին:

«Շատ ցավալի է, որ մեզ չհաջողվեց նվաճել ԱԱ-2014-ի եւ Եվրո-2016-ի ուղեգիր՝ չնայած նրան, որ Եվրոպայի առաջնությանն առաջին անգամ մասնակցեցին 24 հավաքականներ: Պետք է ամեն ինչ անենք, որպեսզի խուսափենք երրորդ անընդմեջ հիասթափությունից:

Կարծում եմ, որ կարող ենք գոհ լինել նոր մարզիչի գլխավորությամբ առաջին խաղերից: Պետք է հաղթենք աշնան 3 տնային խաղերում: Արդարացում չենք ունենա, եթե չկարողանանք հաղթել Հայաստանին»,- Կյաերի խոսքը մեջբերում է politiken.dk-ը:

Հիշեցնենք, որ Դանիա - Հայաստան հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 4-ին Կոպենհագենում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։