US Open. Մարեյն ու Սերենան հաղթեցին, Վինուս Ուիլյամսը բացառիկ ռեկորդ սահմանեց

10:07   31 օգոստոսի, 2016

Նյու Յորքում մեկնարկած թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնության առաջին շրջանում բրիտանացի Էնդի Մարեյը 6:3, 6:2, 6:2 հաշվով վստահ հաղթանակ է տարել չեխ Լուկաշ Ռոսոլի նկատմամբ: Բրիտանացու հաջորդ մրցակիցը կլինի իսպանացի Մարսել Գրանոլյերսը:

Կանանց պայքարում աշխարհի առաջին ռակետ Սերենա Ուիլյամսը 6:3, 6:3 հաշվով ուժեղ գտնվեց ռուս Եկատերինա Մակարովայից եւ դուրս եկավ երկրորդ շրջան: Սերենայի հաջորդ մրցակիցն է ամերիկուհի Վանյա Քինգը:

Ամերիկուհի Վինուս Ուիլյամսն էլ 6:2, 5:7, 6:4 հաշվով պարտության մատնեց ուկրաինացի Կատերինա Կոզլովային: Սա 36-ամյա Վինուսը 72-րդ մասնակցությունն է «Մեծ սաղավարտի» մրցաշարերին, ինչը բացառիկ ռեկորդ է կանանց եւ տղամարդկանց մենախաղի պայքարում: Նա «Մեծ սաղավարտի» մրցաշարերում նորամուտը նշել է 1997 թվականին: Այդ ցուցանիշով նախորդ ռեկորդը պատկանում էր ամերիկուհի Էմի Ֆրեյզերին: Երրորդ տեղում է շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը, որն անցկացրել է «Մեծ սաղավարտի» 67 մրցաշար, իսկ US Open-2016-ը բաց է թողնում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։