Յուրա Մովսիսյանի տպավորիչ գոլը` լավագույնների թվում

12:04   30 օգոստոսի, 2016

MLS-ի մամուլի ծառայությունը ներկայացրել է կանոնավոր առաջնության այս շաբաթվա լավագույն գոլերը: Լավագույնների թվում է նաեւ «Ռեալ Սոլթ Լեյքի» հարձակվող Յուրա Մովսիսյանի տպավորիչ գոլը «Կոլորադոյի» դարպասը:

Այդ խաղում «Ռեալ Սոլթ Լեյքը» տնային հաղթանակ էր տարել 2:1 հաշվով, իսկ Յուրա Մովսիսյանը դարձել էր դուբլի հեղինակ եւ վրիպել 11 մետրանոցից, որն ինքն էր վաստակել: Մովսիսյանն ընթացիկ մրցաշրջանում գոլերի քանակը հասցրել էր 9-ի:

Տեսանյութում Մովսիսյանի գոլը՝ 0:37-ից



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։