Չեխիա - Հայաստան. Բուքմեյքերների կարծիքը

09:11   31 օգոստոսի, 2016

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն օգոստոսի 31-ին վերջին ընկերական խաղը կանցկացնի աշխարհի 2018թ. առաջնության ընտրական մրցաշարից առաջ: Մլադա Բոլեսլավ քաղաքում կայանալիք խաղում մրցակիցը կլինի Եվրո-2016-ին մասնակցած Չեխիայի հավաքականը, որը 34-րդն է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում (Հայաստանը 102-րդ տեղում է):

William Hill բուքմեյքերական գրասենյակը ֆավորիտ է համարում չեխերին, որոնց հաղթանակի համար սահմանել է 1.44 գործակից: Հայաստանի հավաքականի հաղթանակի գործակիցը 7.50 է, իսկ ոչ ոքին՝ 4.2:

«Մեստսկիստադիոն» ստադիոնում անցկացվելիք հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 21:15-ին: Չեխիայի դեմ խաղից հետո Հայաստանի հավաքականը մեկնելու է Կոպենհագեն, որտեղ սեպտեմբերի 4-ին կկայանա դանիացիների դեմ աշխարհի 2018թ. առաջնության ընտրական փուլի առաջին տուրի հանդիպումը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։