Ֆուտբոլային աստղերն իրար գնահատել են FIFA-17-ում

16:12   30 օգոստոսի, 2016

EA Sports-ի պատրաստած հոլովակում ֆուտբոլային աստղերը FIFA համակարգչային խաղում գնահատել են միմյանց հնարավորությունները:

Հիշեցնենք, որ FIFA-17-ի ամենաուժեղ ֆուտբոլիստներն են «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին ու Մյունխենի «Բավարիայի» գերմանացի դարպասապահ Մանուել Նոյերը, որոնց վարկանիշը 94 է: Լավագույն եռյակը եզրափակում է Մադրիդի «Ռեալի» եւ Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն՝ 93 վարկանիշ:

«Մանչեսթեր Յունայթեդի» ու Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վարկանիշը 87 է:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։