US Open. Ջոկովիչն ու Նադալը մեկնարկել են հաղթանակով

09:16   30 օգոստոսի, 2016

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը Նյու Յորքում մեկնարկած թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնության առաջին շրջանում 4 սեթում հաղթել է լեհ Եժի Յանովիչին: Գրանցվել է 6:3, 5:7, 6:2, 6:1 հաշիվը: US Open-ի գործող հաղթող սերբ թենիսիստի հաջորդ մրցակիցը կլինի չեխ Իրժի Վեսելին:

2010-ից հետո առաջին անգամ Ջոկովիչը «Մեծ սաղավարտի» մրցաշարի առաջին շրջանում սեթ է տալիս մրցակցին:

Իսպանացի Ռաֆայել Նադալն էլ 6:1, 6:4, 6:2 հաշվով ուժեղ է գտնվել ուզբեկ Դենիս Իստոմինից: Երկրորդ շրջանում Նադալը կմրցի իտալացի Անդրեաս Սեպիի հետ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։