Դավիթ Արշակյան. «Չիկագո Ֆայրը» հրաշալի թիմ է

22:42   29 օգոստոսի, 2016

Հայաստանի հավաքականի հարձակվող Դավիթ Արշակյանը մեկնաբանել է իր տեղափոխությունը Լիտվայի «Տրակայից» ամերիկյան «Չիկագո Ֆայր»: 22-ամյա ֆուտբոլիստը նոր թիմում հանդես է գալիս 10 համարի մարզաշապիկով:

«Ես հիացած եմ: Առաջին անգամ եմ ԱՄՆ-ում: Տպավորություններս գերազանց են: «Չիկագո Ֆայրը» հրաշալի թիմ է: Մարզումներն անցնում են շատ հետաքրքիր: Մարզիչն ասաց, թե ինչ սպասելիքներ ունի ինձնից եւ ինչ ֆուտբոլ է ցանկանում տեսնել իմ կատարմամբ: Վստահ եմ, որ ամեն ինչ լավ կլինի:

Տրանսֆերից առաջ մարզիչը զանգեց ինձ եւ ասաց, որ հետեւել է իմ խաղին եւ ցանկանում է ինձ տեսնել իր թիմում: Պաունովիչի հետաքրքրվածությունը եւ մոտեցումը գործին որոշիչ դեր խաղացին: ՄԼՍ-ը հայտնի լիգա է եւ ամեն տարի առաջադիմում է: Ես ընդամենը 22 տարեկան եմ եւ այստեղ կարող եմ կատարելագործվել: Կարող եմ ասել, որ իմ երազանքն իրականացավ»,- Դավիթ Արշակյանի խոսքը մեջբերում է ամերիկյան ակումբի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ Դավիթ Արշակյանն արդեն նշել է նորամուտը նոր թիմում՝ 56-րդ րոպեին փոխարինման դուրս գալով «Դի Սի Յունայթեդի» դեմ խաղում: «Չիկագո Ֆայրը» պարտվել է 2:6 հաշվով:

Դավիթ Արշակյանը հրավիրված է Հայաստանի ազգային հավաքական՝ Չեխիայի (ընկերական, օգոստոսի 31-ին) եւ Դանիայի (աշխարհի առաջնության ընտրական, սեպտեմբերի 4-ին) դեմ առաջիկա հանդիպումներին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։