Գեղամ Կադիմյան. Ուկրաինան երկրորդ հայրենիքս է

15:49   28 օգոստոսի, 2016

Շատ եմ սիրում Ուկրաինան եւ համարում եմ իմ երկրորդ հայրենիքը, ասել է ֆուտբոլի Հայաստանի հավաքականի եւ ուկրաինական «Կարպատների» հարձակվող Գեղամ Կադիմյանը:

«Ես ծնվել եմ Արտաշատում, այնտեղ սկսել եմ ֆուտբոլ խաղալ: Միշտ էլ հայ կմնամ: Բայց Ուկրաինան ինձ շատ բան է տվել: Ես այստեղ եմ ապրում, այստեղ եմ դարձել պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ: Այստեղ ամեն ինչ հավանում եմ: Շատ եմ սիրում այս երկիրը եւ համարում եմ իմ երկրորդ հայրենիքը:

Հավաքականում շատ ենք զրուցում Մխիթարյանի հետ: Նա շատ հասարակ եւ լավ մարդ է: Երբ առաջին անգամ էի հավաքականում, Մխիթարյանն ինձ ողջունեց, աջակցեց, հարցրեց «Կարպատներում» գործերիս մասին»,- Գեղամ Կադիմայնի խոսքը մեջբերում է «Կարպատների» պաշտոնական կայքը:

Գեղամ Կադիմյանը հրավիրված է Հայաստանի ազգային հավաքական՝ Չեխիայի եւ Դանիայի դեմ առաջիկա հանդիպումներին:

Չեխիա - Հայաստան խաղն օգոստոսի 31-ին է Մլադա Բոլեսլավ քաղաքում, իսկ Դանիա - Հայաստան հանդիպումը՝ սեպտեմբերի 4-ին Կոպենհագենում: 

Հայաստանի հավաքականն օգոստոսի 28-ից 29-ը հավաք կանցկացնի Ավանի Ֆուտբոլի ակադեմիայում: Օգոստոստի 30-ին թիմը կմեկնի Չեխիա: Արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստների մեծ մասն ազգային թիմին կմիանա Չեխիայում



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։