Մամիկոն Ղարիբյանն ու Մանուել Պետրոսյանը՝ Եվրոպայի չեմպիոններ

13:56   28 օգոստոսի, 2016

Չեխիայի մայրաքաղաք Պրահայում ավարտված շախմատի Եվրոպայի տարբեր տարիքային խմբերի պատանեկան առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներ Մամիկոն Ղարիբյանն ու Մանուել Պետրոսյանը նվաճել են ոսկե մեդալներ:

Մամիկոն Ղարիբյանը մինչեւ 12 տարեկանների պայքարում գրավել է առաջին տեղը՝ 9 հնարավորից վաստակելով 8 միավոր:

Մանուել Պետրոսյանը լավագույնն էր մինչեւ 18 տարեկանների մրցաշարում՝ 7.5 միավոր:

Մինչեւ 8 տարեկանների պայքարում Ռուդոլֆ Փաշիկյանը 7 միավորով բաժանեց 2-8-րդ տեղերը, սակայն լրացուցիչ ցուցանիշով գրավեց 7-րդ տեղը:

Մինչեւ 10 տարեկանների առաջնությունում Արսեն Դավթյանը վաստակեց 7 միավոր եւ գրավեց 6-րդ տեղը:

Մինչեւ 14 տարեկանների մեջ Շանթ Սարգսյանը 6.5 միավորով գրավեց 6-րդ տեղը:

Մինչեւ 16 տարեկանների մրցաշարում Արամ Հակբոյանը 5-րդն էր՝ 7 միավոր:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։