«Ռեալը» հաղթանակ կորզեց

00:08   28 օգոստոսի, 2016

Իսպանական Պրիմերայի երկրորդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական խաղադաշտում 2:1 հաշվով հաղթեց Վիգոյի «Սելտային»:

Առաջին խաղակեսն ավարտվեց 0:0 հաշվով, իսկ ընդմիջումից հետո Արքայական ակումբը մի քանի գոլային պահ կորցնելուց հետո բացեց հաշիվը: 60-րդ րոպեին աչքի ընկավ իսպանացի ռմբարկու Ալվարո Մորատան, ում գոլին հյուրերը 7 րոպե անց պատասխանեցին չիլիացի հարձակվող Ֆաբիան Օրելանայի դիպուկ հարվածով: Վերջնամասում «Ռեալը» մեծացրեց ճնշումը եւ հաղթանակ կորզեց: 81-րդ րոպեին հաղթական գոլի հեղինակ դարձավ գերմանացի կիսապաշտպան Տոնի Կրոսը:

Զինեդին Զիդանի թիմը վաստակեց 6 միավոր եւ գլխավորեց մրցաշարային աղյուսակը:

Իսպանիայի առաջնություն, երկրորդ տուր

«Ռեալ» - «Սելտա»՝ 2:1

Ալվարո Մորատա, 60, Տոնի Կրոս, 81 – Ֆաբիան Օրելանա, 67

«Օսասունա» - «Ռեալ Սոսյեդադ»՝ 0:2

Խուանմի, 45, Ունաի Գարսիա, 81 (ինքնագոլ)

«Էյբար» - «Վալենսիա»՝ 20:15

Պեդրո Լեոն, 62



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։