«Արսենալն» ունի 2 նորեկ

21:40   27 օգոստոսի, 2016

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտնել է, որ թիմը ձեռք է բերել «Վալենսիայի» գերմանացի պաշտպան Շկոդրան Մուստաֆիին ու «Դեպորտիվոյի» իսպանացի հարձակվող Լուկաս Պերեսին:

«Մենք ձեռք ենք բերել Մուստաֆիին ու Պերեսին: Նրանք թիմին կմիանան առաջիկայում: Մենք ստիպված էինք երկար աշխատել այս տրանսֆերների ուղղությամբ: Այլ տրանսֆերային ծրագրեր չունենք այս պահին»,- Վենգերի խոսքը մեջբերում է Daily Mail-ը:

Հիշեցնենք, որ այս տրանսֆերային պատուհանի ժամանակ «Արսենալը» ձեռք է բերել շվեյցարացի կիսապաշտպան Գրանիտ Ջակային (45 միլիոն եվրո), ճապոնացի հարձակվող Տակումո Ասանոյին եւ անգլիացի պաշտպան Ռոբ Հոլդինգին (5 միլիոն եվրո):



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։