13 տարի անց Մարադոնան հանդիպել է որդուն եւ ճանաչել հայրությունը

21:25   27 օգոստոսի, 2016

Արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան հանդիպել է իր նախկին ընկերուհի Կրիստինա Սինագրայի որդու հետ եւ նրան պաշտոնապես համարել է իր որդին, հաղորդում է The Telegraph-ը:

Դիեգո-կրտսերը ծնվել է 1986-ի սեպտեմբերին, երբ Մարադոնան խաղում էր իտալական «Նապոլիում»: Նախորդ անգամ Արգենտինայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը որդուն տեսել էր 2003 թվականին: Իտալիայի դատարանը Մարադոնայի հայրությունը ճանաչել էր այն բանից հետո, երբ նա հրաժարվել էր հանձնել ԴՆԹ թեստ:

«Երջանիկ եմ, որ դարձյալ տեսնում եմ որդուս: Շատ եմ սիրում նրան: Որդիս շատ նման է ինձ»,- ասել է Մարադոնան:

Լեգենդար ֆուտբոլիստի ու որդու հանդիպմանը ներկա է եղել նաեւ արգենտինացու 20-ամյա դուստրը՝ Յանան: Դիեգո-կրտսերից ու Յանայից բացի, Մարադոնան ունի եւս 2 դուստր եւ 3-ամյա որդի:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։