«Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմը

19:30   27 օգոստոսի, 2016

Հայտնի է «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմը «Հալ Սիթիի» դեմ Անգլիայի առաջնության երրորդ տուրի արտագնա խաղում: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դարձյալ մնացել է «Մանչեսթեր Յունայթեդի» փոխարինողների թվում:

«Մանչեսթեր Յունայթեդ». Դավիդ Դե Խեա, Անտոնիո Վալենսիա, Էրիկ Բայի, Դեյլի Բլինդ, Լյուկ Շոու, Մարուան Ֆելաինի, Պոլ Պոգբա, Խուան Մատա, Անտոնի Մարտիալ, Ուեյն Ռունի, Զլատան Իբրահիմովիչ:

Օգոստոսի 27-ին կայանալիք «Հալ Սիթի» - «Մանչեսթեր Յունայթեդ» խաղը կսկսվի Երեւանի ժամանակով 20:30-ին: «Մանչեսթեր Յունայթեդի» նորեկ Հենրիխ Մխիթարյանը «Բորնմութի» եւ «Սաութհեմփթոնի» դեմ Պրեմյեր լիգայի նախորդ 2 տուրերի խաղերում փոխարինման էր դուրս եկել 75-րդ րոպեին: 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։