Զիդան. Պիկեն կարող է ասել եւ մտածել ինչ ցանկանում է

14:24   27 օգոստոսի, 2016

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն անդրադարձել է «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեի թվիթերյան գրառմանն Արքայական ակումբի վերաբերյալ: Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վիճակահանությունից առաջ Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստը ծաղրել էր «Ռեալին»՝ ակնարկելով մադրիդցիների անցած չեմպիոնական ուղին Չեմպիոնների լիգայի նախորդ մրցաշրջանում:

«Նա կարող է ասել եւ մտածել ինչ ցանկանում է: Մենք պայքարել ենք, մենք Չեմպիոնների լիգայում հաղթել ենք բարդ պայքարով: Երբեմն եղել են հեշտ խաղեր, սակայն մրցաշարը միշտ դժվարությունների է բերում»,- Զիդանի խոսքը մեջբերում է El Confidencial-ը:

Հիշեցնենք, որ Պիկեի գրառմանը պատասխանել էր նաեւ «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որն իսպանացուն խորհուրդ էր տվել գնահատել իր լուսանկարը Եվրոպայի անցած մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակով:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։