«Շիրակը» պայմանագիր է կնքել ճապոնացի ֆուտբոլիստի հետ

21:01   26 օգոստոսի, 2016

Ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն Գյումրիի «Շիրակը» պայմանագիր է կնքել ճապոնացի հարձակվողի հետ:

20-ամյա Ակիհիրո Տակադայի պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2019թ. հուլիսի 31-ը, հաղորդում է հայկական ակումբի պաշտոնական կայքը:

Մինչեւ «Շիրակին» միանալը Տակադան հուլիսից փորձաշրջան է անցել Լատվիայի «Մետա» ակումբում։ 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։