Ռոնալդուն՝ Չեմպիոնների լիգայում մրցակիցների եւ կարիերան 41 տարեկանում ավարտելու մասին

16:48   26 օգոստոսի, 2016

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մեկնաբանել է Մոնակոյում կայացած Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վիճակահանությունը, որի արդյունքում Արքայական ակումբին բաժին էին հասել Դորտմունդի «Բորուսիան», Լիսաբոնի «Սպորտինգն» ու լեհական «Լեգիան»:

«Սպորտինգի» դեմ խաղերն առանձնահատուկ կլինեն, դա առանձնահատուկ ակումբ է ինձ համար: Ցանկանում էի դարձյալ հանդիպել «Սպորտինգին»: Կարծում եմ՝ հիմա նրանք ունեն լավ թիմ: Դա եւս մեկ հիանալի պահ կլինի իմ կյանքում: «Սպորտինգի» դեմ խաղալն արտոնություն է ինձ համար:

«Բորուսիան» շատ բարդ մրցակից է, հատկապես՝ Դորտմունդում, որտեղ նրանց հզոր աջակցություն են ցուցաբերում ֆանատները: Երբեք չեմ խաղացել «Լեգիայի» դեմ եւ, անկեղծ ասած, շատ բան չգիտեմ այդ թիմի մասին: Հիանալի փորձ կլինի խաղալ մի թիմի դեմ, որի հետ երբեք չես մրցել: Հուսով եմ, որ անակնկալներ չեն լինի, եւ մենք կհաղթենք այդ 2 խաղերում:

Ինչ վերաբերում է իմ ապագային, ապա ամենաշատը ցանկանում եմ մնալ աշխարհի լավագույն ակումբում: Առաջիկա շաբաթներին նոր տեղեկություն կլինի այդ կապակցությամբ: Արդեն ասել եմ, որ ցանկանում եմ կարիերաս 41 տարեկանում ավարտել «Ռեալում»,- 31-ամյա Ռոնալդուի խոսքը մեջբերում է AS-ը:

Հիշեցնենք, որ Ռոնալդուն 1997-2002-ը եղել է պորտուգալական «Սպորտինգի» համակարգում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։