US Open. Կարեն Խաչանովն ու Ալեքսանդր Սարկիսյանը հաղթել են

09:55   26 օգոստոսի, 2016

Ռուսաստանը ներկայացնող Կարեն Խաչանովը թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնության որակավորման երկրորդ փուլում 6:4, 6:3 հաշվով հաղթել է իսպանացի Ադրիան Մենենդես-Մասեյրասին: Որակավորման վերջին փուլում 20-ամյա թենիսիստի մրցակիցը կլինի հարավաֆրիկացի Նոահ Ռուբին: 

US Open-ի որակավորման երկրորդ փուլը հաղթահարել է նաեւ ԱՄՆ-ը ներկայացնող Ալեքսանդր Սարկիսյանը, որն ուժեղ է գտնվել ֆրանսիացի Կվենտին Հալիսից՝ 7:6, 6:2: 26-ամյա Սարկիսյանի հաջորդ մրցակիցն է բրազիլացի Գիլերմե Կլեզարը: 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։