Հոկեյի «Արարատ» ակումբի մենեջեր. Մեզ աջակցում են Բելառուսի եւ Ռուսաստանի հայերը

23:44   25 օգոստոսի, 2016

Տափօղակով հոկեյի «Արարատ» ակումբը կմասնակցի Բելառուսի առաջնությանը: Նախագծի մասին պատմել է ակումբի մենեջեր Ռուբեն Ստեփանյանը:

«Մեր խանդավառությունն աջակցություն է ստանում Բելառուսի եւ Ռուսաստանի հայ համայնքների կողմից: Հույս ունենք, որ առաջիկայում մեզ կօգնեն նաեւ ԱՄՆ-ի եւ Կանադայի հայերը: Չենք հրաժարվի ֆինանսական օգնությունից, սակայն առաջին հերթին կարեւոր է կադրային օգնությունը: Մենք չենք հավակնում, որ մեր ակումբին կմիանան Կանադայի կամ ԱՄՆ-ի ուժեղ պատանեկան եւ երիտասարդական թիմերում հանդես եկող հայ հոկեյիստներ, սակայն կան նաեւ ավելի ցածր մակարդակի խաղացողներ: Առայժմ մեր հիմնական կադրերը ԱՊՀ երկրներից են»,- Ռուբեն Ստեփանյանի խոսքը մեջբերում է pressball-ը:

«Արարատն» առաջին հանդիպումը կանցկացնի սեպտեմբերի 11-ին կամ 12-ին՝ մրցելով «Բրեստ-2» թիմի հետ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։