Սամիր Նասրին կդառնա Արաս Օզբիլիսի թիմակիցը

23:11   25 օգոստոսի, 2016

Թուրքական «Բեշիկթաշը» համաձայնության է հասել անգլիական «Մանչեսթեր Սիթիի» հետ ֆրանսիացի կիսապաշտպան Սամիր Նասրիի մեկ տարվա վարձակալության մասին, հաղորդում է Fotomac-ը:

29-ամյա ֆուտբոլիստը օգոստոսի 26-ին կժամանի Ստամբուլ եւ պայմանագիր կկնքի «Բեշիկթաշի» հետ:

Սամիր Նասրիի ծառայություններով հետաքրքրված էին նաեւ «Ինտերը», «Միլանը», «Ռոման» եւ «Սպարտակը»:

Անցած մրցաշրջանում Նասրին մասնակցել է Անգլիայի Պրեմյեր լիգայի 12 հանդիպման, խփել է երկու գոլ, կատարել է նույնքան գոլային փոխանցում:

Հիշեցնենք, որ «Բեշիկթաշում» է հանդես գալիս նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։