Օբամեյանգը՝ Մխիթարյանի տեղափոխության մասին

20:05   25 օգոստոսի, 2016

Դորտմունդի «Բորուսիայի» գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգն ընդունելի չի համարում նախկին թիմակից, Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տեղափոխության բանակցությունների ոճը:

«Մարդիկ պետք է համարձակ նայեն միմյանց աչքերի մեջ նաեւ գործարքի ավարտից հետո: Խնդիրն այն է, թե ինչ մեթոդներով է իրականացվում տրանսֆերը: Մխիթարյանի տեղափոխության ժամանակ եղան տարբեր արտահոսքեր, որոնք ոչ ոչ չի հավանում: Ես բաց եւ ազնիվ մարդ եմ: Խոստանում եմ, որ եթե մի օր ընթանան իմ տեղափոխության բանակցությունները, ամեն ինչ հարթ կլինի»,- Օբամեյանգի խոսքը մեջբերում է Express-ը:

Հիշեցնենք, որ «Բորուսիան» չէր ցանկանում վաճառել Մխիթարյանին «Մանչեսթեր Յունայթեդին»: Երկարատեւ եւ լարված բանակցություններից հետո միայն 27-ամյա ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլան հասավ հաջողության:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։