Հենրիխ Մխիթարյանը՝ Պրեմյեր լիգայի ամենաազդեցիկ ներկայացուցիչների տասնյակում

18:15   25 օգոստոսի, 2016

Metro-ն Անգլիայի Պրեմյեր լիգայի ամենաազդեցիկ ներկայացուցիչների տասնյակում ընդգրկել է նաեւ «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:

«10-րդ տեղում «Մանչեսթեր Յունայթեդի» նորեկ Հենրիխ Մխիթարյանն է: Քչերը կարող էին ենթադրել, որ 27 միլիոն ֆունտ վճարելուց հետո Ժոզե Մոուրինյոն Հենրիխ Մխիթարյանին կթողնի պահեստայինների նստարանին, սակայն այդ իրավիճակը ստեղծվել է Խուան Մատայի պատճառով:

«Սաութհեմփթոնի» հետ հանդիպման վերջին 15 րոպեներն անցկացնելով՝ Մխիթարյանը հետաքրքիր եւ գրավիչ խաղ ցուցադրեց: Հնարավոր է՝ այդ հանգամանքը օգնի նրան մեկնարկային կազմում լինել «Հալ Սիթիի» դեմ: Մխիթարյանը մեր տասնյակում է նաեւ «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուների երգի շնորհիվ, որը նրանք նվիրել են հայ ֆուտբոլիստին»,- գրում է կայքը:

Հիշեցնենք, որ Անգլիայի առաջնության առաջին երկու տուրերում Մխիթարյանը 75-րդ րոպեին փոխարինման է դուրս եկել «Բորնմութի» (3:1) եւ «Սաութհեմփթոնի» (2:0) դեմ:

Երրորդ տուրի «Հալ Սիթի» - «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 27-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:30-ին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։