Չեմպիոնների լիգա. «Մանչեսթեր Սիթին» ու «Ռոստովը» խմբային փուլում են, օրվա արդյունքները

00:39   25 օգոստոսի, 2016

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայում ավարտին է մոտենում որակավորման չորրորդ փուլը: Խմբային փուլի ուղեգրեր նվաճեցին անգլիական «Մանչեսթեր Սիթին», ռուսական «Ռոստովը», որը պատասխան խաղում 4:1 հաշվով հաղթեց հոլանդական «Այաքսին»,  Մյոնխենգլադբախի «Բորուսիան» եւ դանիական «Կոպենհագենը»:

Ավստրիական «Զալցբուրգը» եւ Զագրեբի «Դինամոն» պայքարը շարունակում են լրացուցիչ ժամանակում:

Պարտություն կրած թիմերը պայքարը կշարունակեն Եվրոպայի լիգայում:

Չեմպիոնների լիգա, որակավորման չորրորդ փուլ, պատասխան հանդիպում

«Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) - «Ստյաուա» (Ռումինիա)՝ 1:0 (առաջին խաղ՝ 5։0)

Ֆաբիան Դելֆ, 56

«Ռոստով» (Ռուսաստան) - «Այաքս» (Հոլանդիա)՝ 4:1 (առաջին խաղ՝ 1։1)

Սերդար Ազմուն, 34, Ալեքսանդր Երոխին, 52, Կրիստիան Նոբոա, 60, Դմիտրի Պոլոզ, 66 - Դավի Կլաասեն, 83, 11մ

Հեռացում՝ Ֆյոդոր Կուդրյաշով («Ռոստով»), 84

«Զալցբուրգ» (Ավստրիա) - «Դինամո Զագրեբ» (Խորվաթիա)՝ 1:1 (առաջին խաղ՝ 1։1), նշանակվել է լրացուցիչ ժամանակ

Վալենտին Լացարո, 22 - Խունիոր Ֆերնանդես, 87

ԱՊՕԵԼ (Կիպրոս) - «Կոպենհագեն» (Դանիա)՝ 1:1 (առաջին խաղ՝ 0։1)

Պիերոս Սոտիրիու, 69 - Ֆեդերիկո Սանտանդեր, 86

«Բորուսիա Մյոնխենգլադբախ» (Գերմանիա) - «Յանգ Բոյզ» (Շվեյցարիա)՝ 6:1 (առաջին խաղ՝ 3։1)

Տորգան Ազար, 9, 64, 84, Ռաֆայել, 33, 40, 77, Յորիկ Ռավե, 79



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։