«Չիկագո Ֆայրի» մարզիչ. Դավիթ Արշակյանը դեռ չի ստացել ԱՄՆ-ի աշխատանքային վիզա

19:11   23 օգոստոսի, 2016

ՄԼՍ-ի հերթական տուրում «Մոնրեալ Իմփաքթի» նկատմամբ 3:0 հաշվով հաղթանակից հետո «Չիկագո Ֆայրի» գլխավոր մարզիչ Վելկո Պաունովիչը հայտնել է, որ թիմի հետ պայմանագիր կնքած Դավիթ Արշակյանը ԱՄՆ-ի աշխատանքային վիզա դեռ չի ստացել:

«Խաղից հետո կարճ հաղորդագրություն ստացա Դավիթից: Նա շատ ուրախ էր, որ հաղթել ենք եւ գեղեցիկ խաղ ենք ցուցադրել: Նա անհամբերությամբ սպասում է թիմին միանալու պահին, սակայն առայժմ սպասում ենք աշխատանքային վիզա ստանալուն: Դեռ նորություն չունենք: Այդ հարցը մեզնից կախված չէ: Մենք տրամադրել ենք գործընթացն արագացնելու համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը: Հույս ունենք, որ արդեն այս շաբաթ Արշակյանը կմիանա մեզ:

Հաճելի է, որ մեր խաղացողները հրավեր են ստանում ազգային հավաքականից: Դա նշանակում է, որ նրանք բարձրակարգ ֆուտբոլիստներ են: Բոլորս էլ գիտենք, թե ինչքան կարեւոր է ազգային թիմում խաղալը»,- Պաունովիչի խոսքը մեջբերում է «Չիկագո Ֆայրի» պաշտոնական կայքը:

22-ամյա Դավիթ Արշակյանը Հայաստանի ազգային թիմի հետ կպատրաստվի օգոստոսի 31-ին կայանալիք Չեխիայի հետ ընկերական խաղին եւ աշխարհիհ առաջնության ընտրական փուլի մեկնարկային հանդիպմանը՝ սեպտեմբերի 4-ին Դանիայի դեմ: Երկու հանդիպումներն էլ արտագնա են: Դավիթ Արշակյանը Լիտվայի «Տրակայից» է տեղափոխվել ՄԼՍ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։