Օլիմպիական չեմպիոնի տիտղոսը պաշտպանող բասկետբոլի ԱՄՆ-ի հավաքականը դուրս եկավ Ռիո դե Ժանեյրոյում ընթացող ամառային Օլիմպիական խաղերի տղամարդկանց մրցաշարի կիսաեզրափակիչ:
Քառորդ եզրափակիչում Dream team-ը 105:78 հաշվով ուժեղ գտնվեց արգենտինացիներից: Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ ճանաչվեց «Գոլդեն Սթեյտի» նորեկ Կեւին Դյուրանտը, որն ամերիկացիներին բերեց 27 միավոր: Հանդիպումից հետո ամերիկյան «Սան Անտոնիոյի» 39-ամյա պաշտպան Մանու Ջինոբիլին հայտարարեց Արգենտինայի հավաքականում կարիերան ավարտելու մասին: Ջինոբիլին 1998-ից էր խաղում ազգային թիմում, իսկ 2004-ին դարձել էր օլիմպիական չեմպիոն:
Կիսեզրափակիչում ԱՄՆ-ի թիմը կհանդիպի Իսպանիային, որը Եվրոպական սուպերդիմակայությունում հաղթեց Ֆրանսիային՝ 92:67:
Կիսաեզրափակիչի մյուս զույգը կազմեցին Ավստրալիան ու Սերբիան:
Ռիո-2016, բասկետբոլ, տղամարդիկ
Քառորդ եզրափակիչ
Ավստրալիա – Լիտվա՝ 90:64 (26:17, 22:13, 22:13, 20:21)
Խորվաթիա – Սերբիա՝ 83:86 (19:20, 19:12, 14:34, 31:20)
Իսպանիա – Ֆրանսիա՝ 92:67 (19:16, 24:14, 26:19, 23:18)
ԱՄՆ – Արգենտինա՝ 105:78 (25:21, 31:19, 31:21, 18:17)
Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։