Sinquefield Cup. Արոնյանը ոչ ոքի խաղաց, Տոպալովը՝ միանձնյա առաջատար

09:46   10 օգոստոսի, 2016

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում շարունակվող Sinquefield Cup շախմատային սուպերմրցաշարի 5-րդ տուրում մրցաշարի գործող հաղթող Լեւոն Արոնյանը սեւերով ոչ ոքի խաղաց հոլանդացի Անիշ Գիրիի հետ:

Բուլղարացի Վեսելին Տոպալովը հաղթեց չինացի Լին Դիրենին եւ 3.5 միավորով դարձավ միանձնյա առաջատար: Հայկական շախմատի առաջատարն ունի 3 միավոր եւ Վիշվանաթան Անանդի ու Ուեսլի Սոյի հետ բաժանում է 2-4-րդ տեղերը:

Օգոստոսի 10-ը Սենթ Լուիսում հանգստյան օր է: Օգոստոսի 11-ին կայանալիք 6-րդ տուրում Արոնյանը սպիտակներով ուժերը կչափի ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ:

Sinquefield Cup-2016, 5-րդ տուր

Անիշ Գիրի (Հոլանդիա) - Լեւոն Արոնյան (Հայաստան)՝ 0.5:0.5

Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) - Ուեսլի Սո (ԱՄՆ)՝ 0.5:0.5

Վեսելին Տոպալով (Բուլղարիա) - Լին Դիրեն (Չինաստան)՝ 1:0

Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) - Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա)՝ 0.5:0.5

Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան) - Հիկարու Նակամուրա (ԱՄՆ)` 0.5:0.5



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։