Յուրգեն Կլոպ. Ցանկություն չեմ ունեցել Հենրիխ Մխիթարյանին հրավիրել «Լիվերպուլ»

10:30   30 հուլիսի, 2016

Անգլիական «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտարարել է, որ Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռանալուց եւ Պրեմյեր լիգա տեղափոխվելուց հետո ցանկություն չի ունեցել հրավիրել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, որի հետ աշխատել է «Բորուսիայում»: Հենց Կլոպի նախաձեռնությամբ էր հայ ֆուտբոլիստը Դոնեցկի «Շախտյորից» տեղափոխվել Բունդեսլիգա:

«Ես աշխատել եմ Մխիթարյանի հետ: Երբ աշխատում ես մեկի հետ, ավելի շատ բան ես իմանում նրա մասին, ավելի լավ ես ճանաչում: Հետո ցանկանում ես ճանաչել նոր խաղացողների: Ես վաղուց գիտեի, որ Մխիթարյանը կընտրի այս ուղին: Ես ոչ մի իմաստ չեմ տեսնում հրավիրել նախկին խաղացողներիս:

Ձանձրալի չէ նրանց հետ նորից աշխատելը, բայց դու արդեն գիտես նրանց հնարավորությունները, կատարելագործվելու սահմանները, հաջորդ քայլը: Դա հետաքրքիր չէ»,- Յուրգեն Կլոպի խոսքը մեջբերում է Liverpool Echo-ն:

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանին ձեռք է բերել պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած «Մանչեսթեր Յունայթեդը»:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։