Դավիթ Բեջանյան. Ռիո-2016-ից զրկելը մահապատիժ էր ռուսական ծանրամարտի համար

10:07   30 հուլիսի, 2016

Ծանրամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի առաջնությունների մեդալակիր, Ռուսաստանը ներկայացնող Դավիթ Բեջանյանը մեկնաբանել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի որոշումը հեռացնել Ռուսաստանի հավաքականին Ռիո-2016-ի Օլիմպիական խաղերից:

«Մարզիկները ամբողջ կյանքն ու առողջությունը վատնում են սպորտի համար, իսկ ոչինչ չհասկացող մարդիկ մեկ որոշմամբ վճռում են մարդկանց ճակատագիրը: Սա դատավճիռ է, մահպատիժ է ամբողջ ռուսական ծանրամարտի համար, բոլորիս համար, տղաների, աղջիկների, մարզիչների համար»,- Դավիթ Բեջանյանի խոսքը մեջբերում է Rsport-ը: Նրա անունը երբեւէ չի շրջանառվել դոպինգային սկանդալներում:

Հիշեցնենք, որ Միջազգային օլիմպիական կոմիտեն միջազգային ֆեդերացիաներին իրավունք է տվել հակադոպինգային կանոնադրության խախտումների հետ առնչություն ունեցող ռուս մարզիկներին ինքնուրույն զրկել օլիմպիական ուղեգրերից:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։