Ժոզե Մոուրինյոն աշխարհի չեմպիոնին հեռացրել է գլխավոր թիմից

00:32   29 հուլիսի, 2016

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Գերմանիայյի հավաքականի կազմում աշխարհի չեմպիոն Բաստիան Շվայնշտայգերին տեղափոխել է ակումբի երիտասարդական թիմ, հաղորդում է Mirror-ը:

31-ամյա ֆուտբոլիստը չի մասնակցել է «Մանչեսթեր Յունայթեդի» այսօրվա մարզմանը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մոուրինյոն դեմ չէ Շվայնշտայգերի հեռանալուն: Նրան ցանկանում է գնել թուրքական «Բեշիկթաշը»:

31-ամյա Շվայնշտայգերն անցած մրցաշրջանում անցկացրել է 20 հանդիպում, խփել է մեկ գոլ, կատարել է նույնքան գոլային փոխանցում:

Եվրո-2016-ում նա Գերմանիայի թիմի կազմում հասավ մինչեւ կիսաեզրափակիչ, որտեղ բունդեսթիմը 0:2 հաշվով պարտվեց ֆրանսիացիներին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։