«Բավարիայի» տեխնիկական տնօրեն. Գվարդիոլան ցանկանում էր, որ իրեն փոխարիներ Տուխելը

23:38   28 հուլիսի, 2016

Մյունխենի «Բավարիայի» տեխնիկական տնօրեն Միխայել Ռեշկեն հայտնել է, որ թիմի նախկին գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան կարծիք է ունեցել, որ իրեն «Բավարիայի» գլխավոր մարզիչի պաշտոնում պետք է փոխարինի Դորտմունդի «Բորուսիայի» մարզիչ Թոմաս Տուխելը, հաղորդում է TZ-ն:

Ռեշկեի խոսքով, մյունխենյան ռեստորաններից մեկում Տուխելի եւ Գվարդիոլայի առաջին հանդիպման ժամանակ կատալոնացի մասնագետն ասել է, որ իրենից հետո «Բավարիայի» գլխավոր մարզիչի պաշտոնում տեսնում է Տուխելին: Այն ժամանակ Տուխելը դեռ չի եղել «Բորուսիայի» գլխավոր մարզիչ:

Գվարդիոլան «Բավարիան» գլխավորել է 2013-2016 թվականներին, այնուհետեւ տեղափոխվեց անգլիական «Մանչեսթեր Սիթի»: Գվարդիոլային գերմանական ակումբում փոխարինեց իտալացի Կարլո Անչելոտին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։