«Մանչեսթեր Սիթին» հաղթեց Դորտմունդի «Բորուսիային»

17:55   28 հուլիսի, 2016

International Champions Cup ընկերական մրցաշարի ասիական խմբում հանդիպել են անգլիական «Մանչեսթեր Սիթին» ու Դորտմունդի «Բորուսիան»: Չինաստանի Շենչժեն քաղաքում տեղի ունեցած խաղի հիմնական ժամանակում գրանցվել է ոչ ոքի՝ 1:1: Մինչեւ ավելացված ժամանակի 6-րդ րոպեն նվազագույն հաշվով հաղթում էր կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը: «Մանչեսթեր Սիթիի» գոլը խփել էր արգենտինացի Սերխիո Ագուերոն Դավիդ Սիլվայի փոխանցումից հետո: Սակայն վերջին վայրկյանների Թոմաս Տուխելի գլխավորած թիմը Կրիստիան Պուլիշիչի գոլի շնորհիվ խուսափեց պարտությունից:

Նշանակվեց հետխաղյա 11 մետրանոցների հարվածաշար, որն ամբողջ իրացրեց «Մանչեսթեր Սիթին»՝ 6:5

Հիշեցնենք, որ նախորդ խաղում «Բորուսիան» 4:1 հաշվով հաղթել էր «Մանչեսթեր Յունայթեդին»:

International Champions Cup

«Բորուսիա Դորտմունդ» - «Մանչեսթեր Սիթի»՝ 1:1 (11մ՝ 5:6)

Կրիստիան Պուլիշիչ, 90+6 - Սերխիո Ագուերո, 79



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։